25 | 10 | 2014
Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենք 07,12,2011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «եկամտահարկին» բառից հետո լրացնել «և իրավաբանական անձի համար շահութահարկին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը «եկամտահարկի» բառից հետո լրացնել «(շահութահարկի)» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «համարվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`

«1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում են արտոնագրային վճար վճարողներ: Սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտները, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը և ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 8 հավելվածով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«6. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ապօրինի գործունեության համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տուգանքի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել N 7 և N 8 հավելվածներով (կցվում են):

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-314-Ն

 

 

Հավելված N 7

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներն են`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

6) ավտոկանգառների գործունեությունը.

7) բիլիարդ խաղի կազմակերպումը:

 2. Սույն հավելվածի իմաստով`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը:

 

 

Հավելված N 8

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող):

Անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:

2. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

3. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակները, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:

4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`

1) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեությունը.

2) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները.

3) առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեությունը: Սույն կետում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.

4) թեթև մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.

5) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.

6) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը:

5. Արտոնագրային վճար վճարողները մինչև գործունեություն իրականացնելը որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտարարություն, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

բ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) յուրաքանչյուր գործունեության իրականացման տեսակը և գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը:

Սույն հավելվածի իմաստով եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:

6. Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:

7. Յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:

8. Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով: Ելակետային տվյալի ավելացման դեպքում տրվում է նոր արտոնագիր սույն հավելվածով սահմանված կարգով` ժամանակահատվածի սկիզբ համալրելով ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամիսը, իսկ ավարտը` մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտի ամիսը: Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:

9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`

 

Գործունեության տեսակը

Ելակետային տվյալը

Արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափը 1 միավորի (դրամ)

Երևան քաղաքում

Մարզկենտ-րոններում

այլ քաղաքներում

այլ վայրերում

հեռավոր և սահմանամերձ գյուղերում

հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն

տարածք,
մինչև 50 մ2 ներառյալ

225000

157500

157500

157500

67500

տարածք, 
50 մ2  ավելի` մինչև 300 մ2 ներառյալ

225000 գումարած 
50 մ2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 63000

157500 գումարած 
50 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 45000

157500 գումարած 
50 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2  համար` 45000

157500
գումարած 
50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 45000

67500 գումարած 
50 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2 համար` 33000

տարածք,
300 մ2 ավելի` մինչև 500 մ2 ներառյալ

1800000 գումարած 300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2  համար` 36000

1282500 գու-մարած 
300 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 
10 մ2  համար` 25000

1282500 գու-մարած 
300 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 
10 մ2  համար` 25000

1282500 գու-մարած 
300 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 
10 մ2 համար` 25000

892500 գումարած 
300 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 18000

տարածք, 
500 մ2 մակերեսից ավելի

2520000 գումարած 
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 18000

1782500 գումարած 500 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2 համար` 10750

1782500 գումարած 
500 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 10750

1782500 գումարած 500 մ2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2 համար` 10750

1252500 գումարած 
500 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 9750

հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն

տարածք

2200

1260

1260

900

900

թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում

մեքենայի քանակ

29000

16800

16800

16800

16800

վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն

աշխատատեղ

45000

36000

27000

27000

27000

ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն

աշխատատեղ

45000

36000

36000

36000

27000

ավտոկանգառների գործունեություն

տարածք

1800

360

360

360

360

բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

120000

60000

60000

60000

60000

 

10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) մասով արտոնագրային վճարի եռամսյա չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաև գործակցի արտադրյալով: Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով արտոնագրային վճարի եռամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող եռամսյա դրույքաչափով, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` եռամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:

11. Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

12. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյա չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված երեք ամիսների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

13. Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը:

14. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցներն են`

1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.

2) հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 3,0.

3) Երևան քաղաքում հետևյալ գործունեության տեսակների` հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար`

առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,

մյուս գոտիների համար 1.05:

Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ և Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 մ2 սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2.0.

5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5:

15. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում սույն հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):

16. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

17. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:

19. Արտոնագրային վճար վճարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:


Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող 
համարվելու մասին

Փաստաթղթի հերթական համարը
___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

 

 

 

 

 

2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

3. Գտնվելու վայրը

 

4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը (եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)

 

 

Գործունեության տեսակը (տեսակները)

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

Արտոնա-գրային վճարի չափը, 
դրամ

սկիզբը

ավարտը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կազմակերպության տնօրեն 
(անհատ ձեռնարկատեր)

_____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

 

 

 

 

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

______ ______________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Ձև N 2

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ԱՐՏՈՆԱԳԻՐ N ______

_____ ________________ 20___թ.

 

Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________ _____________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

___________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ______________________ 
և 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող

 

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործունեության

իրականացման ժամանակահատվածի

սկիզբը
(ամիս)

ավարտը

(ամիս)

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարկային տեսչության պետ

_________________________________________________________
(անունը, ազգանունը)

 

___________________________________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Начало формы

 

 

Конец формы

 

govazd

govazd

govazd